Եթե ընդդիմության նպատակը համագործակցությունն է, ապա պետք է բացառվեն «պահանջում ենք» եւ նման բառերը. ՀՀ նախագահ

0
117

Եթե Հայաստանի ընդդիմության նպատակը համագործակցությունն է, ապա պետք է բացառվեն «պահանջում ենք» եւ նման բառերը: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին,  Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ինքը՝ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով քառյակի առաջ քաշած 12 առաջարկներին, Սերժ Սարգսյանը նշել է, որ ծանոթ է դրանց:

«Այո, ընդդիմությունը ցանկանում է համագործակցել, որպեսզի միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները»,-նշել է ՀՀ նախագահն ու հավելելով, որ հորդորել է ՀՀԿ-ականներին ուսումնասիրել 12 պահանջները, եւ եթե դրանք ընդգրկված են իշխանությունների ծրագրերում, ապա իրագործել, իսկ որոնք իրատեսական չեն համարում, ապա պետք է բացատրեն ընդդիմադիրներին, թե ինչու դրանք իրատեսական չեն:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here