Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համակրում է Գերմանիայի ու Բրազիլիայի հավաքականներին: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ինքը՝ Սերժ Սարգսյանը:
«Ես, անշուշտ, երկրպագում եմ Հայաստանի ֆուտբոլային հավաքականին, բայց հաճույքով դիտում եմ այլ ֆուտբոլային խաղեր: Առաջնության ընթացքում մի քանի խաղ նայել եմ, կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր ու դիտարժան առաջնություն է: Ես տասնամյակներ շարունակ մշտապես համակրել ու դիտել եմ Բրազիլիայի ու Գերմանիայի հավաքականների խաղերը, բայց առիթը բաց չեմ թողել՝ հիանալու Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի խաղերով»,-նշել է նա:
Նրա խոսքով՝ առաջնության ամենագրավիչ պահը գոլառատությունն է. «էլ ի՞նչ ֆուտբոլ՝ առանց գոլի»: