Սերժ Սարգսյան. Գյուլը լայնախոհ մարդ է եւ շատ լավ գիտակցում է իր երկրի իրական շահը

0
131

Ես գնահատում եմ Գյուլին, որպես քաղաքական գործչի, քանի որ, իմ համոզմամբ, նա լայնախոհ մարդ է եւ շատ լավ գիտակցում է իր երկրի իրական շահը: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե ինչպիսի՞ ռեակցիա կցուցաբերի թուրքական կողմը` 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու՝ Սերժ Սարգսյանի հրավերին եւ արդյոք այդ հրավերն Աբդուլլահ Գյուլի սրտով էր, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Աբդուլլահ Գյուլը ամենայն հավանականությամբ՝ հնարավորություն չի ունենա այդ հարց քննարկելու, երբ ժամանակը գա, քանի որ նա հայտարարել է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, եւ որպեսզի այդ հարցի պատասխանն ավելի հստակ ունենանք, մնացել է ընդամենը՝ երկու շաբաթ, բայց ես գնահատում եմ Գյուլին, որպես քաղաքական գործչի, քանի որ, իմ համոզմամբ, նա լայնախոհ մարդ է եւ շատ լավ գիտակցում է իր երկրի իրական շահը»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ՀՀ նախագահը նշել է. «Հայ թուրքական հարաբերությունների, Ցեղասպանության հետ կապված՝ բնական է, որ մինչեւ 100-րդ տարելից ես ունենալու եմ բազմաթիվ հնարավորություններ ինչպես առանձին հարցազրույցների տեսքով, այնպես էլ՝ ելույթների տեսքով իմ կարծիքն արտահայտել այս հարցի շուրջ»:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here