ԻՇԻՊ-ը Թուրքիայի նկատմամբ էլ հողային պահանջ ունի

0
143

Վերջին օրերին Իրաքում մեծ հաջողութուններ գրանցած ահաբեկչական «Իրաքում եւ Շամում (Լեւենտում) իսլամական պետություն» խմբավորման Twitter-ի էջում հրապարակվել էր այն երկրների քարտեզը, որոնցում նախատեսում են շարիաթով շարժվող պետություններ ստեղծել։

ԻՇԻՊ-ի հրապարակած քարտեզը շարունակում են քննարկվել սոցկայքերում, իսկ թուրքական կայքերը նաեւ անհանգստություն են հայտնում, որ փաստացի ԻՇԻՊ-ը հողային պահանջ ունի Թուրքիայի նկատմամբ։

Թուրքական Sozcu-ն նշել է, թե ԻՇԻՊ-ը Թուրքիայից պահանջում է միայն Հաթայ նահանգը՝ նշելով նաեւ մյուս երկրների ցանկը, որոնց նկատմամբ ԻՇԻՊ-ը ունի հավակնություններ. Պաղեստին, Հորդանան, Լիբանան, Սիրիա, Սինայի թերակղզի։

ԻՇԻՊ-ը որոշ կայքեր ներկայացնում են նաեւ ԻԼԻՊ (Իրաքում եւ Լեւենտում իսլամական պետություն) անունով։ Լեւենտը տարածաշրջանի պայմանական անվանում է, որի ոչ հստակ սահմանները սկսում են Տավրոսի լեռնաշղթայի հարավային հատվածով եւ ներառում Մերձավոր Արեւելքի մի զգալի հատված։

Արեւմուտքում նրա սահմանները Միջերկրական ծովն է, հարավում՝ Արաբական սարահարթը, արեւելքում՝ Միջագետքը

Լուրեր Հայաստանից – NEWS.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here