Հունիսի 23-ին տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի նախագահի կայքը, նրանք ի թիվս այլ խնդիրների՝ քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունը: «Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդգրկուն աջակցություն ցուցաբերել խնդրի խաղաղ կարգավորմանը»,- նշված է կայքում:
Հունիսի 23-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ևս քննարկել է Ղարաբաղյան հարցը: Լավրովը նշել է, որ Ռուսաստանը հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք բազմիցս հաստատվել են համանախագահող երկրների նախագահների կողմից:
Ռուսաստանի արտգործնախարարը հունիսի 17-18-ին պաշտոնական այցով Ադրբեջանում էր, որտեղ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կապված չէ եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործընթացների հետ: