«ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ՆԱ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՏԻԵԶԵՐՔ ԹՌՉԵԼ»

0
134

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ

Սանկտ Պետերբուրգում, 74 տարեկանում վախճանվել է տեղի հայ գաղութի ճանաչված անձնավորություն, աշխարհագրագետ-ֆիզիկոս, լրագրող-հրապարակախոս Գուրգեն Աբելի Իվանյանը: Այնտեղ տեղի է ունեցել հանգուցյալի վերջին հրաժեշտի արարողություն:

Գ. Իվանյանի մահվան կապակցությամբ հոգեհանգստյան կարգ մատուցվեց Երեւանի սբ Զորավոր եկեղեցում, որին մասնակցեցին մայրաքաղաքում գտնվող հարազատները, բարեկամները, ընկերները:

«Ամբողջ կյանքի ընթացքում նա երազեց տիեզերք թռչել, դրա համար եռանդուն նախապատրաստվեց, սակայն երկու անգամ էլ, հակառակ իր կամքի, թռիչքները գործնականում չկայացան, թեպետ ամբողջ կյանքում ինքն աշխատեց այդ ոլորտում: Եվ ինչպես իր դուստր Ռուզանն է ասում, մարմինը չկարողացավ տիեզերք թռչել, հիմա հոգին է այնտեղ սավառնում» , ասաց հանգուցյալի ազգական, մշակութային գործիչ Լեւոն Իվանյանը :

Գուրգեն Իվանյանը երկու անգամ ընդգրկված է եղել տիեզերագնացների նախապատրաստական փորձաքննություններին, սակայն ոչ իր մեղքով կամ այլ անհարկի պատճառաբանությամբ, թռիչքներում չի ընդգրկվել:

Թերեւս խանգարել է¬…¬¬ ազգային «չուժեզեմեց» պատկանելիությունը: Գուրգեն Իվանյանի աճյունասափորը, իր կտակի համաձայն, կինը եւ դուստրերը Սանկտ-Պետերբուրգից բերեցին Երեւան, եւ հուղարկավորությունը տեղի ունեցավ մայրաքաղաքի Շահումյանի շրջանի գերեզմանատանը, հանգուցյալի ծնողների եւ մյուս հարազատների շիրիմների հարեւանությամբ:

«ԱԶԳ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here