Արցախում հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել

0
127

Հունիսի 24-ին` ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում էին ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ խոսել է ադրբեջանական սադրանքներին հայկական կողմի պատասխանների, սահմանային միջադեպերի և խուճապի չմատնվելու անհրաժեշտության մասին:

Սիվիլնեթ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here