Հայաստանը Եվրասիական միության լիարժեք անդամ կդառանա մոտ ապագայում. Պուտին

0
128

Հույս ունեմ Հայաստանը ամենամոտ ապագայում կդառնա Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ: Հուլիսի 1-ին այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի՝ օտարերկրյա պետություններում դեսպանների և մշտական ներկայացուցիչների՝ Ռուսաստանի արտգործնախարարությունում տեղի ունեցած հավաքին: Ռուսաստանի նախագահի կայքի հաղորդմամբ՝  Պուտինը նշել է, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացի շարժիչ ուժը «եռյակն» է՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: «Մայիսի 29-ի Աստանայում ստորագրված համաձայնագիրը խորհրդանշում է մեր փոխգործակցության նոր մակարդակը: Եվրասիական տարածքում բիզնեսի և գործարարներին ձգող  տնտեսական զարգացման նոր կենտրոն է ստեղծվում, ձևավորվում է ընդհանուր շուկա: Դրա համար էլ միությունը ԱՊՀ գործընկերների մեծ հետաքրքրությունն է առաջացնում: Սկզբնական փուլում են Ղրղզստանի հետ բանակցությունները: Մենք բաց ենք նաև ԱՊՀ մյուս երկրների համար»,- ասել է Պուտինը:

Աստանայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here