ՄԵՐՈՆՔ ԷԼԻ ԲԱՔՈՒ ԵՆ ԳՆՈՒՄ

0
112

Մ. Խ.

Վաղվանից մինչեւ հուլիսի 2-ը Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանն է տեղի ունենալու, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Պատվիրակության հիմնական կազմի անդամները Արտաշես Գեղամյանը, Ստեփան Մարգարյանը եւ Ստեփան Դեմիրճյանն են: Վերջինս չի մեկնել Բաքու, նրա փոխարեն պատվիրակության կազմ է ընդգրկվել ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը: Նախօրեին «Ազգի» հետ զրույցում Ա. Վարդանյանը տեղեկացրեց, որ մի քանի զեկույցներ կան վեհաժողովի տարեկան հավաքում` քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքներին առնչվող, դրանց վերաբերյալ պետք է բանաձեւեր ընդունվեն: Հայկական կողմը փորձելու է Հայաստանի շահերը ներկայացնող դրույթներ տեղավորել այդ բանաձեւերում:

Հարցին, թե վտանգի զգացողություն չունի՞ մեկնման հետ կապված` Ա. Վարդանյանը հակադարձեց`«Ինչ վտանգ», ու նշեց, որ իրենց խմբակցությունից առաջին անգամ չեն Բաքու այցելում, անցած անգամ Վահան Հովհաննիսյանն ու Լիլիթ Գալստյանն էին, եւ առհասարակ` եվոպական համաժողով է, պետք է մասնակցել եւ կարողությունների ողջ ծավալով աշխատել:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here