Պետբյուջեն կատարվել է 18 մլրդ դրամ հավելուրդով

0
142

Պետականբյուջեիեկամուտները2014թ. հունվար-մայիսին կազմելեն433,4 մլրդդրամ, ծախսերը՝ 414,8 մլրդ, համապատասխանաբար 79,7%-ովև 73,6%-ովապահովելով կառավարությանառաջինկիսամյակիծրագրիկատարումը:

Չնայած ծախսային մասի թերակատարման, ֆինանսների նախարարությունը շարունակում է պնդել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում առաջին կիսամյակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:

Հաշվետու ժամանակահատվածում պետբյուջեի եկամուտները 2013թ. հունվար-մայիսի համեմատ աճել են 6%-ով կամ 24,6 մլրդ դրամով։ Եկամուտների 94,1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5,8%-ը` այլ եկամուտների, 0,1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2014թ. հունվար-մայիս ամիսներին պետբյուջե են մուտքագրվել 408 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 80,6%-ը: 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4,8%-ով կամ 18,6 մլրդ դրամով:

2014թ. հունվար-մայիսին պետբյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9,8%-ով կամ 37,2 մլրդ դրամով։

2014թ. հունվար-մայիսի պետբյուջեն կատարվել է ավելի քան 18 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին կիսամյակի ճշտված ծրագրով նախատեսված 19,9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

Առաջին կիսամյակի ծրագրով նախատեսվել էր պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից օգտագործել 84,3 մլրդ դրամ, սակայն բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում օգտագործվել է ընդամենը 44,5 մլրդ դրամ:

Փաստացի կառավարությունը շարունակել է զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը, դրանով իսկ չնպաստելով տնտեսական աճին։ Գործադրի զսպողական քաղաքականությունն անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1,8% (դուրս գալով թիրախային ցուցանիշի՝ 4±1,5%, ստորին մակարդակից), իսկ տնտեսական ակտիվությունն արագացել ընդամենը 4%-ով (2013թ. հինգ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 5,3% էր)։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here