Բրազիլացիները Մունդիալից վնաս են սպասում. Gallup

0
135

Բրազիլացիների մեծ մասը բավական հոռետես է ֆուտբոլի աշխարհի ամենաթանկ առաջնությունից ակնկալվող տնտեսական օգուտների հարցում: Նրանց 55%-ը կարծում է, որ աշխարհի առաջնությունը կվնասի երկրի տնտեսությանը, իսկ 31%-ի կարծիքով՝ օգուտ կտա: Այս մասին են վկայում հանրային հարցումներ իրականացնող ամերիկյան Gallup Inc ընկերության` մայիսի 1-25-ը անցկացրած սոցհարցման արդյունքները: Դեմ առ դեմ հարցումներին մասնակցել է 15 տարեկանից բարձր 1007 բրազիլացի:

Բրազիլիայի կառավարություը հայտարարում է, որ աշխահի առաջնության հյուրընկալումը երկրի տնտեսությունը լրացուցիչ 1 մլն աշխատատեղով է ապահովել, սակայն բնակչության կարծիքը այս հարցում տարբերվում է: Այսպես՝ բրազիլացիների 50%-ը համարում է, որ ներկայում աշխատանք գտնելն ավելի բարդ է նախկինի համեմատ: 2012թ. այս տեսակետի կողմնակից է եղել բրազիլացիների 37%-ը: Թերահավատությունը մեծ է նաև ժամանակավոր աշխատատեղերի ստեղծման հարցում: Բրազիլիայի աշխատանքի նախարարության տվյալների համաձայն՝ 2014թ. մայիսին ստեղծվել են վերջին երկու տասնամյակում ամենաքիչ թվով աշխատատեղերը:

Բրազիլացիները առավել վատատես են դառնում երկրի տնտեսության հեռանկարի հարցում: 2005թ. ի վեր առաջին անգամ՝ բրազիլացիների մեծ մասը՝ 41%-ը կարծում է, որ երկրի տնտեսական պայմանները վատթարանում են, իսկ 31%-ի կարծիքով՝ լավանում են: Բրազիլացիները տնտեսական հեռանկարի հարցում առավել լավատես էին անգամ 2008-2009թթ. տնտեսական ճգնաժամի ընթացքում (համապատասխանաբար 60% և 44%):

Բրազիլացիների միայն 42%-ն է իրեն հպարտ զգում աշխարհի առաջնության հյուրընկլման համար, և 43%-ը հավատում է, որ դա կնպաստի իրենց երկրի հեղինակության բարձրացմանը: Սակայն վատատեսները միևնույնն է գերակշռում են: Այսպես՝ բրազիլացիների 77%-ը համարում է, որ առաջնության հետևանքով իրենց երկիր այցելել ցանկացողների թիվը կնվազի: Բրազիլիայի՝ առաջնությունը հյուրընկալող 12 քաղաք է այցելել 600000 զբոսաշրջիկ:

Առաջնության կազմակերպման դժգոհությունների, տնտեսության հեռանկարի մտահոգությունների ֆոնին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսելֆի վարկանիշը պատմական անկում է արձանագրել՝ կազմելով 44%: Առաջնությունից առաջ Ռուսեֆը շարունակում էր մնալ հոկտեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններ անվիճելի առաջատարը, որի օգտին պատրաստ էր քվեարկել ընտրողների 37%-ը՝ հիմնական մրցակցի 8%-ի համեմատ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here