«Նախ մարդ եղեք». Ամբերին Զամանի պատասխանը Էրդողանին

0
125

Զամանը, դիմելով Թուրքիայի վարչապետին և իրեն վարկաբեկողներին, «Թարաֆ» թերթում գրած իր սյունակը վերնագրել է՝ «Նախ մարդ եղեք»: «Մի՞թե ինքներդ ձեզ հարցրել եք, թե ինչպես կարելի է ալևիներին, վրացիներին և հայերին անարգելը: Իսկ հիմա ձեր վիճակը նկարագրող մի մուսուլման կնոջ եք հալածում ու վարկաբեկում, քանի որ ձեզ համար կանայք ավելի հեշտ թիրախ են»,- գրել է նա:

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը անցած հինգշաբթի Թուրքիայի հարավում՝ Մալաթիայում, իր աջակիցների բազմության առաջ հանրային ելույթներից մեկում Թուրքիայի ամենահայտնի լրագրողներից մեկին՝ բրիտանական Economist-ի թղթակից և թուրքական «Թարաֆ» օրաթերթի սյունակագիր Ամբերին Զամանին անվանել էր «անամոթ զինյալ կին, որ թաքնվում է լրագրողի անվան տակ»  ՝ պատասխանելով ավելի վաղ Զամանի մեկնաբանություններին, որը վարչապետը դատապարտել էր որպես իսլամի հանդեպ «վիրավորական»:

«Իմացի՛ր քո տեղը,- ասել էր Էրդողանը:- Քեզ տվել են գրիչ, որ թերթում սյունակներ գրես: Հետո քեզ հրավիրում են «Դողան» մեդիա խումբ սեփականությունը հանդիսացող մի հեռուստաընկերություն և դու այնտեղ վարկաբեկում ես մի հասարակություն, որի 99 տոկոսը մուսուլման է»:

Էրդողանը դատարանների միջոցով տարբեր մեղադրանքներով ճնշումներ էր գործադրել «Դողան» մեդիա ընկերության վրա, և նրա սեփականությունը հանդիսացող լրատվամիջոցները դեռ 2008-ին՝ նրան քննադատելու համար:

Անցած չորեքշաբթի «Զամանը» CNN Turk հեռուստաալիքին ընդդիմության հիմնական ներկայացուցիչ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հարցազրույցի ընթացքում հարց էր տվել, թե «մի՞թե իսլամական հասարակությունը կարող է քննադատել իշխանություններին այն բանի համար, որ իսլամի կենտրոնում միշտ համայնքն է, ոչ թե անհատը»: Նույն օրն արդեն կառավարության համակիրների կողմից սոցիալական ցանցերում Զամանի դեմ վարկաբեկման արշավ էր սկսել:

Economist-ը հանդես է եկել հայտարարությամբ ՝ ի պաշտպանություն իր թղթակից Ամբերին Զամանի: «Մենք վճռականորեն սատարում ենք նրան»,- հայտարարել է հանդեսի խմբագրությունը՝ նշելով, որ լրագրողների ահաբեկումը ժողովրդավարական հասարակությունում տեղ չունի։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here