Ուորլիքը ողջունում է Պուտինի նախաձեռնությունը

0
115

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպելու` Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը։ 

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպելու՝ Պուտինի նախաձեռնությունը։ Կոչ ենք անում խստիվ հարգել հրադադարը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը։

ՀՀ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` օգոստոսի 9-ին Սոչի կատարած աշխատանքային այցի ընթացքում կկայանա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայաստանի նախագահը պատրաստակամություն էր հայտնել նաև այցի շրջանակում անցկացնել եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները:

Վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է։ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, ինչը բոլոր դեպքերում կասեցվել է: Սաստկացել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը ադրբեջանական կողմից։

Շփման գծում տիրող լարված իրավիճակի կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել ԵԱՀԿ-նՌուսաստանը, ԱՄՆ-ըՖրանսիանՄեծ ԲրիտանիանԵվրամիությունըՄԱԿ-ը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here