Իրադրությունը առաջնագծում 12/08/2014. ԼՂՀ ՊՆ

0
101

Առաջնագծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում: Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում՝ առաջնագծում լարվածությունը թուլացել է: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկայնքով շարունակում վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here