Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը հետևողականորեն ոչնչանում է. «Ժողովուրդ»Նյութի աղբյուրը

0
101

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը հետևողականորեն ոչնչանում է: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գործել է 16 հազար 27 առևտրի օբյեկտ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը կազմել է 16 հազար 197: Ընդ որում, կրպակների թիվն այս տարի կազմել է 3 հազար 393, նախորդ տարի՝ 3 հազար 896: Նվազել է նաև գերփոքր, փոքր ու միջին խանութների թիվը, իսկ մեծ խանութների թիվը մնացել է անփոփոխ՝ 154: Ընդ որում այս պատկերն է գրանցվել այն բանից հետո, երբ կառավարությունը իբր թե որդեգրել է ՓՄՁ-ներին աջակցելու քաղաքականություն»: Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here