Պուտինն ունի էքսկլյուզիվ բնույթի ազդեցություն և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ալիևի վրա. «Հրապարակ»

0
117

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի, հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հակամարտության կարգավորումը ռազմական լուծում չունի, և երկրորդը՝ հօդս ցնդեցին ադրբեջանական բանակի անպարտելիության մասին Ալիևի վստահեցումները: «Երրորդը. որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, շահագրգռված չէ վերջնական խաղաղության մեջ, Ռուսաստանը շահագրգռված չէ դիմակայության գծի վրա՝ սահմաններում թեժացման բացառման որևէ մեխանիզմի ներդրմամբ: Այսինքն, պետք է պարբերաբար նման թեժացումներ լինեն, որ Ռուսաստանն իր դերակատարումը մշտապես ունենա տարածաշրջանում:

Այնուամենայնիվ, գոնե այս պահին Ռուսաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում լայնածավալ պատերազմի վերսկսմամբ»: Մեհրաբյանը կարծում է, որ բուն խնդրի տեսանկյունից արձանագրված արդյունքը շատ համեստ է. «Այդ արդյունքը հիմնականում այն է, որ երկու կողմերն էլ բարձրաձայնեցին այն մասին, որ երկուսն էլ ձգտում են խնդրի խաղաղ կարգավորմանը, որը էսկալացիայից հետո շատ կարևոր է: Կոնցեպտուալ առումով կարգավորմանը ոչինչ չտվեց, այն, ինչ կա օրակարգում ու սեղանին՝ դա փոփոխության չի ենթարկվել, այն է, որ հարցն ունի միայն ու բացառապես խաղաղ ու քաղաքական լուծում՝ քաղաքական կոմպրոմիսների վրա ու այն սկզբունքներով, որ առաջարկել է Մինսկի խումբը, որին համաձայն են ընդհանուր առմամբ երկու կողմերը: Գործնական քայլերի համար կա բավականին ծանրակշիռ բազա, և կողմերն էլ պիտի գործնական քայլերի գնան: Գործընթացն առջևում է»: Պուտինի հեղինակության վրա ինչպե՞ս անդրադարձավ հանդիպումը: «Չեմ կարծում, որ բարձրացավ, ի վերջո, որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ Պուտինն ունի էքսկլյուզիվ բնույթի ազդեցություն և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ալիևի վրա, որն ուղղակի այս քայլով վերահաստատվեց: Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here