Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գևորգյանը մրցարշավ են սկսել. «Ժողովուրդ»

0
118

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) մրցարշավ են սկսել: Այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակի պատճառով պատգամավորները ցանկանում են ջոկատներով այնտեղ մեկնել, ընդ որում` ամեն մեկն առանձին-առանձին: Եվ հիմա նրանք մրցում են` ով է ավելի մտահոգ, ով առաջինն ու ամենաշատ մարդկանցով կգնա դիրքեր:

Երեկ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իր ջոկատը ցանկացած պահի պատրաստ է սահման մեկնել. «Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե Ռուբեն Գևորգյանն ինչ է ասել, դե բնական է, եթե հարկ լինի՝ ինքն էլ կգնա, բայց դե առանձին-առանձին գնալն էլ ես չեմ հասկանում… այսինքն՝ եթե այսօր նախարարը գտնում է, որ պետք է, ապա բնական է, որ դա պետք է կոորդինացված արվի, որևէ մեկն ինքնագլուխ չի կարող որևէ բան անել»»։ Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here