Ոստիկանական պատ ՕԵԿ-ի և Ագրարայինի անձնակազմի միջև

0
123

Այսօր՝ օգոստոսի 14-ին Հայաստանի ագրարային համալսարանի ուսանողներն ու դասախոսները շարունակում են բողոքել ՕԵԿ-ի շինարարական աշխատանքների դեմ: Ինչպես հաղորդում է Yerevannews.am-ի թղթակիցը՝ շինհրապարակի մոտ հավաքվել են նաև մի քանի տասնյակ ՕԵԿ-ականներ, նույնքան ոստիկաններ: Ոստիկանները կանգնել են նախորդ օրը ցուցարարների կողմից շուռ տված ցանկապատի մոտ: համալսարանի դասախոսները բարձրախոսով հայտարարում են, որ չեն թողնելու շարունակեն շինարարությունը: «Իրենց կուսակցության անունը «Օրինաց երկիր» է, բայց առաջին օրինազանցը իրենք են: Ո՞նց են ուզում՝ ժողովուրդը իրենց հավատա: Մարդիկ հիմա Ղարաբաղում կռվում են, իրենք երկու հողի կտորի համար կռիվ են անում»,- ասում է դասախոսներից մեկը: Հիշեցնենք նաև, որ երեկ Հայաստանի ագրարային համալսարանի մետ 100 ուսանողներ և դասախոսներ հավաքվել են համալսարանի բակում: Ուսանողների և դասախոսների մոտ զայրույթ է առաջացրել ՕԵԿ-ի նախկին լաբորատորիայի տարածքում կատարած շինարարական աշխատանքները:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here