Սուրեն Չախալյան. ««Ուլիսի» առջև խնդիր է դրված չեմպիոն դառնալ, նվազագույնը՝ Եվրոպա լիգայի ուղեգիր ձեռք բերել»

0
117

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 23-րդ առաջնության 2-րդ տուրի «Ուլիս»-«Բանանց» հանդիպումից հետո «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը մեկնաբանել է հանդիպումը:

«Ուլիսը» նվազագույն հաշվով առավելության է հասել «Բանանցի» նկատմամբ:

– Շատ ուրախ եմ հաղթանակի համար: Առաջին խաղն էր և ամենակարևորը 3 միավոր ձեռք բերեցինք: Պետք է առաջ շարժվել, շատ անելիքներ ունենք: Երկու նոր ֆուտբոլիստ ունենք թիմում, որոնց հետ պայմանագիր ենք ստորագրել և նրանք մինչև օգոստոսի 16-ը կհամալրեն «Ուլիսը»: Պետք է խաղային յուրաքանչյուր դիրքում ապահովել մրցակցություն: Չգիտեմ թե հակառակորդը մեզանից ինչ էր ակնկալում, սակայն սա է մեր խաղը: Մենք դեռ ժամանակ ունենք ավելի կատարելագործվելու համար: Այսօրվա «Ուլիսի» կազմը մինչև օգոստոսի 16-ը փոփոխությունների է ենթարկվելու, ունենք ֆուտբոլիստներ, որոնք նոր են միանալու թիմին: Խաղային դիրքեր կան, որտեղ հանդես են գալիս լեգեոներներ, բայց ունենք տեղացի երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց ժամանակ է պետք մրցակցության մեջ կատարելագործվելու համար: Ժամանակից առաջ չընկնենք, «Բանանցի» հետ խաղը Հայաստանի առաջնության 28 հանդիպումից հերթականն էր: Ես տղաներին ասել եմ, որ յուրաքանչյյուր խաղ պետք է եզրափակիչի նման լինի, ինչպես կստացվի ցույց կտա ժամանակը: «Ուլիսի» առջև խնդիր է դրված չեմպիոն դառնալ, նվազագույնը՝ Եվրոպա լիգայի ուղեգիր ձեռք բերել:

ՍԻՐԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here