Արտոնություններ` սահմանապահ գյուղերի բնակիչներին

0
348

Ազգային ժողովը օգոստոսի 19-ին պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Նախագիծը ձևավորվել է հուլիս և օգոստոս ամիսներին մի շարք սահմանապահ համայնքներ կատարած այցերի ընթացքում տեղի բնակչության հետ ունեցած քննարկումների և պայմանավորվածության արդյունքում:

Նախագծով նախատեսվում է սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել հետևյալ արտոնությունները՝

ա) 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների մասով,

բ) սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից,

դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով անօթևան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթևան՝ նույն համայնքի տարածքում,

ե) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով,

զ) սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու և երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար»,- նախագիծը ներկայացրել է Փաշինյանը:

Վերջին շրջանում ադրբեջանական կողմից սաստկացել էր սահմանամերձ գյուղերի, մասնավորապես` Չինարիի, Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի գնդակոծությունը: Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր էր ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, ինչը բոլոր դեպքերում կասեցվել էր:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here