Ադրբեջանը տվել է 36 զոհ

0
108

Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում հավաստիացրել է, որ հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը, իր իսկ նախաձեռնած գործողությունների հետևանքով, կորցրել է 36 զինվորական:

Հակոբյանն ասել է, որ կարող է անուն առ անուն ներկայացնել բոլոր սպանված ադրբեջանցիներին: Արցախի պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ հայկական կողմն այդ օրերին ունեցել է 6 զոհ: 

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր ղարաբաղյան խնդիրը և կարևորվել դրա խաղաղ կարգավորումը: Հանդիպմանը հաջորդած օրերի ընթացքում առաջնագծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here