«Ոչ Ոք Իրաւունք Չունի Նեղանալ». Վարչապետը՝ Պատգամաւորները Տուգանելու Մասին

0
130

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– «Խոշոր գործարարներին ստուերից հանելու համար Հայաստանի կառավարութիւնն իր առջեւ երբեք ժամկէտներ չի դրել, իսկ նրանք, ովքեր տուգանուել են ստուերում գործելու պատճառով, պէտք չէ իշխանութիւններից նեղանան», 20 Օգոստոսին լրագրողներուն հետ ունեցած հանդիպումին ընթացքին այս մասին յայտնած է Հայաստանի վարչապետ Յովիկ Աբրահամեան։
«Մեզ ոչ ոք ժամանակ չի տուել: Ես ասել եմ, որ Յուլիսի 1ից բոլորս պէտք է աշխատենք միասին, հաւասար պայմաններում եւ, ինչպէս գիտեք, Հոկտեմբերի 1ից մեր շրջանառութեան հարկը 3.9 տոկոսից դառնալու է 1 տոկոս, եւ փաստաթղթաւորումը դառնալու է պարտադիր բոլորի համար: Իսկ այս ընթացքում Ֆինանսների նախարարութիւնը հանրութեանն ու կառավարութեանը պարբերաբար հաշուետուութիւններ է ներկայացնում կատարուած աշխատանքների վերաբերեալ: Նորից եմ ասում, որ մենք մէկ անգամից չենք կարող ստուերը վերացնել, բայց ժամանակի ընթացքում կը հասնենք դրան», յայտնած է վարչապետը:
Պատասխանելով լրագրողներուն այն դիտարկման, թէ՝ «տուգանուած ընկերութիւնների թւում են Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցութեան պատգամաւորներ Սամուէլ Ալեքսանեանին եւ Արման Սահակեանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերութիւնն ու «Կրպակ» խանութների ցանցը՝ վարչապետը խնդրած է անուններ չտալ. «Բոլորն օրէնքի առջեւ հաւասար են, չգիտեմ էլ՝ ում են պատկանում այդ ընկերութիւնները, բայց եթէ պէտք լինի՝ կ՛իմանամ: Մի բան յստակ է. ոչ ոք իրաւունք չունի մեզանից նեղանալ, բոլորը պէտք է աշխատեն հաւասար պայմաններով»:
Նշենք, որ վարչապետ նշանակուելու առաջին օրերէն Յովիկ Աբրահամեան կը խօսի մեծ գործարարները ստուերէն հանելու մասին եւ կը պնդէ, որ բոլորին մինչեւ 1 Յուլիս ժամանակ տուած է՝ կամաւոր հարկային դաշտ մտնելու:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here