Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի «Գանձասար»-«Ալաշկերտ» և «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումներն ավարտվել են 1:0 հաշվով

0
147

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում օգոստոսի 24-ին տեղի են ունեցել «Գանձասար»-«Ալաշկերտ» և «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումները: 

Երկու խաղում էլ նվազագույն հաշվով հաղթանակ են տոնել տանտերերը:

«Գանձասարը» Կապանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալել էր «Ալաշկերտին»: Հանդիպման միակ գոլը խփվել է 19-րդ րոպեին. Սամվել Մելքոնյանն իրացրել է իր իսկ վաստակած 11 մետրանոց տուգանային հարվածը:

4-րդ տուրից հետո «Գանձասարը» վաստակել է 7 միավոր:

«Գանձասար» մեկնարկային կազմ. 1. Գրիգոր Մելիքսեթյան, 17. Ալեն Համբարձումյան, 5. Ալեքսանդր Պետրոսյան, 22. Անտոն Մոնախով, 23. Արա Խաչատրյան, 10. Մուրատ Դաուդով, 6. Սամվել Մելքոնյան, 33. Արտակ Գրիգորյան, 9. Ալեքսանդր Գոլուբև, 11. Հայրապետ Ավագյան, 21. Խորեն Վերանյան

Պահեստայիններ. 89. Գևորգ Պռազյան, Բորիս Օռլովսկի, 10. Սերգեյ Թումասյան, 14. Դեյան Վուկումանովիչ, 3. Արտաշես Զաքարյան, 18. Արտյոմ Պրոշենկո, 25. Օլեքսի Պինչուկ

Գլխավոր մարզիչ` Սերգեյ Պուչկով

«Ալաշկերտ» մեկնարկային կազմ. 1. Ստեփան Ղազարյան, 18. Հայկ Իշխանյան, 19. Վահագն Մինասյան, 3. Վաչե Եղիազարյան, 13. Դուշան Մլադենովիչ, 15. Արամ Հովսեփյան, 11. Գոռ Մալաքյան, 14. Արամ Բարեղամյան, 21. Արսեն Բալաբեկյան, 10. Նարեկ Դավթյան, 22. Նորայր Գյոզալյան

Պահեստայիններ. 55. Արմեն Խաչատրյան, 6. Արարատ Առաքելյան, 16. Արտակ Անդրիկյան, 2. Արման Հովհաննիսյան, 9. Կարապետ Մանուկյան, 8. Նարեկ Գյոզալյան, 5. Նորայր Սահակյան

Գլխավոր մարզիչ` Արմեն Գյուլբուդաղյանց

4-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր «Շիրակին»: Երկու թիմերն էլ իրենց ակտիվում նույնքան հաղթանակ ունեին:

Հանդիպման մեկնարկը բավականին բուռն է ստացվել` ֆուտբոլիստները պայքարել են յուրաքանչյուր մետրի համար: 6-րդ րոպեին «Շիրակի» ֆուտբոլիստ Դավիթ Հակոբյանը սպառնացել է Արթուր Հարությունյանի դարպասին, որն էլ գնդակը դուրս է բերել անկյունային:

Ի պատասխան բազմաքայլ գրոհներ են սկսել կազմակերպել փյունիկցիները. Սեզար Ռոմերոն 2 անգամ հարվածել է դարպասին:

20-րդ րոպեից սկսած հանդիպումն ավելի հանգիստ ընթացք է ունեցել: Մրցակիցները շեշտը դրել են պաշտպանության վրա: Մրցավարն առաջին խաղակեսին ավելացրել է 5 րոպե, որի ընթացքում Սեզար Ռոմերոյի հարվածից հետո Գոռ Էլյազյանը փրկել է իր թիմին:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ են սկսել «Շիրակի» ֆուտբոլիստները և նորեկ Ժան-Ժակ Բուգուհին մի քանի րոպեի ընթացքում 2 անգամ հարվածել է «Փյունիկի» դարպասին:

60-րդ րոպեին փյունիկցի Սեզար Ռոմերոն 25 մետր հեռավորությունից կատարած գեղեցիկ հարվածով բացել է հանդիպման հաշիվը:

10 րոպե անց «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը ստանալով 2-րդ դեղին քարտը լքել է խաղադաշտը: Մինչև խաղավարտ «Շիրակի» ֆուտբոլիստները ամեն գնով ցանկանում էին փրկել հանդիպումը, գործը նույնիսկ հասնում էր խաղի կանոնների ամենակոպիտ խախտումների: Հանդիպման գլխավոր մրցավար Գևորգ Եղոյանը ստիպված է եղել դեղին քարտերի շքերթ ցույց տալ:

«Փյունիկը» 3-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել ընթացիկ առաջնությունում և 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Փյունիկ» մեկնարկային կազմ. 22. Արթուր Հարությունյան, 19. Վասպուրակ Մինասյան, 3. Վարազդատ Հարոյան, 15. Արթուր Յուսպաշյան, 4. Գրիգոր Հովհաննիսյան, 8. Գագիկ Պողոսյան, 33. Տարոն Ոսկանյան, 5. Կամո Հովհաննիսյան, 10. Ղուկաս Պողոսյան, 20. Սարգիս Բալոյան, 7. Սեզար Ռոմերո

Պահեստայիններ. 1. Անատոլի Այվազով, 6. Նարեկ Ասլանյան, 14. Էդգար Արմանդո, 11. Դավիթ Մանոյան, 2. Մասիս Ոսկանյան, 23. Հովհաննես Պողոսյան, 9. Ռազմիկ Հակոբյան

Գլխավոր մարզիչ` Սարգիս Հովսեփյան 

«Շիրակ» մեկնարկային կազմ. 13. Գոռ Էլյազյան, 4. Սթիվ Անոմա, 3. Էմանուել Գյամֆի, 15. Կարեն Ալեքսանյան, 25. Աղվան Դավոյան, 5. Տիգրան Դավթյան, 19. Կարեն Մուրադյան, 17. Դավիթ Մարիկյան, 10. Դավիթ Հակոբյան, 36. Դրիսա Դիարասուբա, 9. Ժան-Ժակ Բուգուհի

Պահեստայիններ. 1 Նորայր Աբրահամյան, 23. Ռոբերտ Դարբինյան, 11. Էդվարդ Փանոսյան, 12. Անդրանիկ Բարիկյան, 55. Սերոբ Գրիգորյան, 46. Անդրեյ Գամալյան, 18. Արամ Մուրադյան

Գլխավոր մարզիչ` Վարդան Բիչախչյան

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն

Տուր 4

23.08.2014

«Միկա» 1-1 «Բանանց»

Գոլեր` Նարեկ Բեգլարյան («Միկա»), Գևորգ Նռանյան («Բանանց»)

«Ուլիս» 2-0 «Արարատ»

Գոլեր` Ռադե Դուգալիչ («Ուլիս»), Արտակ Ալեքսանյան («Ուլիս»)

24.08.2014

«Փյունիկ» 1-0 «Շիրակ»

Գոլ` Սեզար Ռոմերո («Փյունիկ»)

«Գանձասար» 1-0 «Ալաշկերտ»

Գոլ` Սամվել Մելքոնյան («Գանձասար»)

Տուր 3

16.08.2014

«Ալաշկերտ» 0-2 «Փյունիկ»

Գոլեր` Սեզար Ռոմերո («Փյունիկ»), Սարգիս Բալոյան («Փյունիկ»)

«Գանձասար» 0-0 «Ուլիս»

17.08.2014

«Շիրակ» 1-0 «Միկա»

Գոլ`Ժան-Ժակ Բուգուհի («Շիրակ»)

«Բանանց» 3-0 «Արարատ»

Գոլեր` Ռումյան Հովսեփյան («Բանանց»), Գևորգ Նռանյան («Բանանց»)(2)

Տուր 2

09.08.2014

«Միկա» 0–0 «Ալաշկերտ»

«Արարատ» 0–2 «Շիրակ»

Գոլեր` Ժան-Ժակ Բուգուհի («Շիրակ»)(2)

10.08.2014

«Ուլիս» 1–0 «Բանանց»

Գոլ` Սերգեյ Օվչիննիկով («Ուլիս»)

«Փյունիկ» 2–0 «Գանձասար» 

Գոլեր՝Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»)(2)

Տուր 1

02.08.2014

«Գանձասար» 2 –1 «Միկա»

Գոլեր՝ Գեղամ Հարությունյան («Գանձասար»), Հայրապետ Ավագյան («Գանձասար»), Վարդգես Սաթումյան («Միկա»)

«Փյունիկ» – «Ուլիս» (հետաձգվել է)

03.08.2014

«Ալաշկերտ» 3 – 2 «Արարատ»

Գոլեր՝ Ալեքսանդր Ռակիչ («Արարատ»), Ռոբին Դի Լաուրո («Արարատ»), Նորայր Գյոզալյան («Ալաշկերտ»), Արսեն Բալաբեկյան («Ալաշկերտ»), Արարատ Առաքելյան («Ալաշկերտ»)

«Շիրակ» – «Բանանց» (հետաձգվել է)

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here