Աբխազիայի նախագահ է ընտրվել ընդդիմադիր Խաջիմբան

0
115

Աբխազիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան։

Ինչպես հաղորդում է աբխազական պետական «Ապսնիպրես» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքները, Խաջիմբան ստացել է ընտրողների ձայների 50,57%-ը։

Նրա գլխավոր մրցակից՝ Աբխազիայի անվտանգության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ասլան Բժանիան ստացել է 35,91% ձայն։ Մյուս երկու թեկնածուները՝ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Միրաբ Կիշմարիան և ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձզապշբան ստացել են 6,4% և 3,4% ձայն համապատասխանաբար։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 70%։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 25-ին շնորհավորական հեռագիր է հղել Աբխազիայի նորընտիր նախագահին։

Վրաստանի արտգործնախարարությունը քվեարկությունն անվանել է անօրինական։

Եվրամիությունն այս ընտրությունները չի ճանաչել՝ Աբխազիան համարելով Վրաստանի մաս։

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել էին՝ պայմանավորված հունիսի 1-ին երկրի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականով։ Մայիսի 27-ին Սուխումիում ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորող Համակարգող խորհրդի կազմակերպած «Համընդհանուր հավաքից» հետո, որին մասնացկել էր 5-10 հազ. մարդ, ընդդիմության առաջնորդներից Ռաուլ Խաջիմբան իր կողմնակիցներին հայտարարել էր, որ ընդդիմությունը «իշխանության ղեկը ժամանակավորապես վերցնում է իր ձեռքը»։ Ալեքսանդր Անկվաբը, որի նախագահության առաջին 5-ամյա ժամկետը պետք է ավարտվեր 2015թ․, հարկադրված էր եղել լքել իր նստավայրը, երբ ցուցարարները, որոնք պահանջում էին նրա հրաժարականը, շենք էին մտել լայնամասշտաբ ցույցից հետո։ Նա քննադատել էր ընդդիմության կողմից կառավարության շենքի գրավումը՝ դա որակելով «իշխանության՝ ուժով զավթման փորձ»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here