Նալբանդյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

0
112

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 28-ին կմեկնի Անկարա` մասնակցելու Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Այս մասին հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 24-ին հայտարարել էր, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, և, հավանաբար, մասնակցությունը կլինի արտաքին գործերի նախարարի մակարդակով:

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր նախընտրական արշավի ժամանակ արտահայտություն էր թույլ տվել, որ հայ լինելը իր համար վիրավորական կլիներ ։ 

Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ի իր հարցազրույցում ասել էր, որ «հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է»:

Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններից հետո շնորհավորել էր նորընտիր նախագահ Էրդողանին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here