Շոտլանդացիների հանրաքվեն՝ ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում. Նալբանդյան

0
121

Անկախ հանրաքվեի արդյունքներից շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում: Այսպիսի հայտարարություն է արել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ի պատասխան Tert.am կայքի՝ ինչպե՞ս կմեկնաբանի Շոտլանդիայում կայացած հանրաքվեն հարցին:

Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։

Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքներով՝ երկրամասի 32 շրջաններից 26-ը դեմ են արտահայտվել Միացյալ Թագավորության կազմից դուրս գալուն՝ 54%/46% հարաբերակցությամբ: Վեց շրջաններում հաշվարկը դեռ չի ավարտվել:

BBC-ն հաղորդում է, որ իր հաշվարկներով՝ Շոտլանդիան ոչ է ասելու անկախությանը։

Երևանի ժամանակով սեպտեմբերի 19-ի առավոտյան 8։15-ի դրությամբ անկախության կողմնակիցները հավաքել են 1,176 մլն ձայն, իսկ միասնության կողմնակիցները՝ 1,397 մլն ձայն: Անկախանալու համար անհրաժեշտ է 1,853 մլն ձայն։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here