Թուրք հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը Հայաստանում ներկայացրել է իր «Սպի» ֆիլմը

0
112

Հայաստանում է թուրք հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը, ով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում այսօր հայ հանրությանն է ներկյացրել իր աղմուկ հանած  «Սպի» («The Cut») ֆիլմը: Ֆիլմը պատմում է 1915 թվականի մասին, գլխավոր հերոսը` հայազգի Նազարեթ Մանուկյանն է, որին մարմնավորել է դերասան Թահան Ռահիմը:Գլխավոր հերոսը` Նազարեթ Մանուկյանը, կորցնում է ընտանիքը, իսկ տարիներ անց պարզում, որ իր երկվորյակ դուստրերը փրկվել են: Հայրը մեկնում է փնտրելու իր զավակներին: Ի վերջո նա գտնում է, սակայն աղջիկներից միայն մեկին:  15,5 մլն եվրո բյուջեով և 138 րոպե տևողությամբ «Սպի» դրամայի նկարահանումները սկսվել են 2013 թ. մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ժապավենի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

Գերմանաբնակ հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը օգոստոսի 27–ին Վենետիկի 71–րդ կինոփառտոնին է ներկայացրել 1915 թվականի մասին պատմող «Սպի» ֆիլմը:

Այսօր լրագրողների համար հատուկ փակ ցուցադրությունից հետո հայտնի ռեժիսորը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:

«Անունս Ֆաթիհ Աքին է: Ծնողներս թուրք են, 60-ական թվականերին տեղափոխվել են Գերմանիա, 70-ականներին ծնվեցի ես, 90-ականների վերջին դարձա կինոգործիչ: Երկրորդ անգամ եմ Հայաստանում: Առաջին անգամ եղել եմ 2010-ին՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: Ինձ համար հատուկ և նշանակալից ժամանակահատված էր, քանի որ զգայուն պահ էր թուրք ծագումով մարդու համար այստեղ գալ»,- ասել է ռեժիսորը՝ հավելելով.

«Թուրքիայում հնարավոր չէր անգամ Ցեղասպանություն բառն օգտագործել: Հիմա էլ այդքան հեշտ չէ: Մինչդեռ հավատում եմ խոսքի ազատությանը, ինձ թվում է, որ խոսքի ազատությանն այն խփրուն շնորհն է, որ մեզ տրված է»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here