Վեևլուծաբանն ու թուրքագետը՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին

0
130

Թուրքիան շարունակում է համառել իր ժխտողական քաղաքականության մեջ՝ փորձելով հարցականի տակ դնել պատմական փաստը՝ 15 թվականի Հայոց ցեղասպանության իրողությունը: Խոսելով Թուրքական քայլերի մասին՝ Հայաստանի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր կարծիք է հայտնել, որ այդ կերպ Թուրքիան թյուրիմացության մեջ է փորձում պահել համաշխարհային հասարակական կարծիքը: Թուրքական ղեկավարության եւ մասնագետների կողմից կազմակերպված վտանգավոր ծուղակները, մինչդեռ, Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Հայաստանը հաջողությամբ է շրջանցում:  Թեմային այսօր անդրադարձել է նաեւ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Ըստ նրա՝ կա հստակ ընկալում, որ Ապրիլի 24-ը պայքարի ոչ թե ինչոր ավարտ է կամ ինչոր վերջնակետ, այլ՝ ընդամենը մի հանգրվան, որից հետո կլինի աշխատանք՝ ըստ օրակարգի, որը լիարժեքորեն արտահայտված է երեկ հրապարակված համահայկական Հռչակագրում:

Ապրիլի 24-ին տոնական միջոցառում կազմակերպելու Թուրքիայի քայլը առաջին հայացքից հաջող էր թվում: Սակայն, Լիանա,  այսօր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն  Բեքարյանը շեշտեց, որ դատելով միջազգային մամուլի արձագանքից, կարելի է արձանագրել, որ դա այդպես չէ: Քաղաքագետը նաեւ շեշտադրեց, որ՝ ավելին, նշված քայլը Թուրքիայի համար կազուսային իրավիճակ է ստեղծել:

Հայաստանի նախագահը երեկ հրապարակեց մեր իրականության մեջ աննախադեպ Հռչակագիր: Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսպես է բնորոշում երեկ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված հռչակագիրը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարվա կապակցությամբ:

«Փաստորեն առաջին անգամ Հայաստանը, Սփյուռքը, ի դեմս իր բազմաթիվ կազմակերպությունների՝ հիմնական, կարեւոր կազմակերպությունների, հանդես է գալիս համատեղ հայտարարությամբ եւ սա, իմ խորին համոզմամբ, ամենակարեւոր խորհուրդն է այս Հռչակագրի. Միասնական կամքը, որ դրսեւորում է Հայ ժողովուրդը  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին»:

Սա վկայում է, որ կա գիտակցումը ուժերի մեկտեղման: Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ դա ամենալավ պատասխանն ու հակահարվածն է այն քաղաքական գծի, որ շարունակում են վարել թուրքական իշխանությունները:

«Եվ այս հայտարարությունը, որը ընդունվել է միաձայն, վկայում է այն մասին, որ այս ոլորտում եւս թուրքական իշխանությունները հաջողության հասնելու հույս ունենալ չեն կարող»:

Արձանագրվել է հասունացած փաստ եւ պետք է լրջորեն աշխատանքներ տարվեն արդեն իրավական հարթությունում՝ պատմական արդարությունը վերականգնելու համար՝ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանի դիտարկմամբ՝ թեման գերակա կլինի ամբողջ տարվա ընթացքում: Նրա խոսքով՝ կարեւոր է նաեւ, որ պատկերացումներն ու ակնկալիքները չլինեն ավելին հնարավորից եւ չլինեն մինիմալ:

«Այսինքն՝ հստակ ընկալվում է, որ սա պայքարի ոչ թե ինչ-որ ավարտ է կամ ինչ-որ վերջնակետ, այլ սա ընդամենը մի հանգրված է, որից հետո բնականաբար լինելու է աշխատանք՝ ըստ առկա օրակարգի եւ այլն»:

Վերլուծաբանի գնահատմամբ՝ պատահական չէ, որ հռչակագրում կա նաեւ անդրադարձ ապագա սերունդներին, ինչը մտածելու տեղիք է տալիս ու փաստում, որ խնդիրը 100-ամյակի կտրվածքով չի ավարտվում, այլ մենք դիտարկելու ենք այն ընդհանուր շարունակականության մեջ: Կարեն Բեքարյանը խոսեց նաեւ Հռչակագրի չորս հիմնական հենասյուների մասին՝ իրենց ներառած ամբողջ ծավալով, բոլոր հնարավոր ելեւէջներով հանդերձ՝ երախտագիտությունից մինչեւ վերածնունդ: Ինչ վերաբերում է իրավական պահանջները ներառող թղթածրարին՝ վերլուծաբան Կարեն Բեքարյանն այսպիսի համոզմունք հայտնեց.

Վերլուծաբանը նաեւ նկատեց, որ այդ ամենն իր ազդեցությունը կունենա նաեւ քաղաքական օրակարգի մի շարք կետերի վրա: Օրինակ՝ Ֆրանսիայի նախագահը արդեն հստակ հայտարարեց, որ Ապրիլի 24-ին կլինի Երեւանում:

Անդրադառնալով թուրքական հնարավոր քայլերին՝ վերլուծաբան Կարեն Բեքարյանը կարծիք հայտնեց, որ տարին կլինի անհանգիստ, քանի որ Ադրբեջանի միջոցով Թուրքիան կշարունակի Ղարաբաղ-Ադրբեջան սահմաններում սադրանքներ հրահրելու փորձերը՝  ուշադրություն շեղելու համար: Բեքարյանը համոզված է, որ դրանք կմնան լոկալության սահմաններում՝ ի պատիվ Հայոց բանակի, քանի որ Ադրբեջանը այլ լեզու ու ստորագրած փաստաթուղթ կամ որոշումներ չի հարգում: Հետեւաբար՝ վերլուծաբանը էական նշանակություն է տալիս բանակի շուրջ կամ թիկունքին բոլորիս համախմբումը:

Բանակցային գործընթացում վերլուծաբանը որեւէ ակնկալիք կամ դրական սպասում չունի: Վերլուծաբանը հավելեց նաեւ, որ պետք է գիտակցենք նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք՝ Ղարաբաղյան խնդիրը չի սկսվել ու չի ավարտվում բանակցային գործընթացով:    

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here