«Ծնունդների ու ամուսնալուծությունների ցուցանիշներն ավելացել են, միգրացիան նույնպես»,-այսօր 2014 թվականի վիճակագրական տվայլները ներկայացնելիս տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյան: Պատճառները վերլուծության, միգուցե կարիք ունեն, սակայն թվերն ավելի խոսուն են:
«Ծնունդներն ու մահվան դեպքերն ավելացել են, ինչպես նաև ավելացել է բնական հավելաճի թիվը, ըստ արձանագրված ցուցանիշների ավելացել են նաև ամուսալուծություններն ու ամուսնությունները»,-այսօր 2014 թվականի վիճակագրական տվյալները ներկայացնելիս՝ տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյան: 1000 բնակչի թվով ծնունդները 2014 թվականին կազմել է 14.3 տոկոս, նախորդ տարվա 13.8 տոկոսի փոխարեն:
Մասնավորեցնելով տեղեկատվությունը՝ ըստ մարզերի, Կարինե Կույումջյանը նշեց, որ Երևանում միջին հանրապետականից բարձր ցուցանիշ է արձանագրվել. 15.1 տոկոս՝ 1000 բանակչի հաշվով, նույն է թիվը նաև Շիրակում, Արարատում, Լոռիում, Կոտայքում: Իսկ միջին հանրապետականից ցածր ծնելիության ցուցանիշ է արձանագրվել Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորի մարզում: Ի դեպ, այս մարզերն աչքի են ընկել նաև մի շարք վիճակագրական և ժողովրդագրական ցուցանիշներով՝ ամուսնալուծությունների թվի աճ, միգրացիա: Կարինե Կույումջյանը ներկայացրեց նաև 2014 թվականի մարդկանց տեղաշարժի տվյալները, համաձայն որոնց, բացի Երևանից, բոլոր 10 մարզերում թվաքանակի նվազում է արձանագրվել:
«Սահմանահատումները դեռ միգրացիա չեն: Սահմանահատումները ներկայացնում են այն մարդիկ որոնց մեկնման ժամկետը հայտնի չէ: Այդ իսկ նկատառումով մենք չենք կարող իրենց վերագրել միգրանտների: 2013 թվականից վիճակագրությունն անցել միգրացիայի այլ գնահատման այլ տարբերակի: -21 8 00. դա մեկնածների և ժամանածների տարբերությունն է, այսինքն՝ ավելի շատ մեկնել են քան ժամանել, բայց քանի որ բնակչության բնական հավելաճը կազմել է 15 300, 6 500-ով նվազել է բնակչության թվաքանակը»:
Նախորդ տարվա ընթացքում նվազել են ինքնասպանության և ինքնասպանության փորձի դեպքերը: Նախորդ տարի արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 699 դեպք, իսկ 2013-ին այդ թիվը կազմել է 747: Նախորդ տարի արձանագրվել է ինքնասպանության 168 դեպք: Եվ վերադառնալով ամուսությունների և ամուսնալուծությունների ցուցանիշին, Կարինե Կույումջյանը տեղեկացրեց, որ 2014 թվականին գրանցվել է 18 912 ամուսնություն, որը 3 տոկոս ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Դրան զուգահեռ, ամուսնության միջին տարիքը փոքր-ինչ ավելացել է:
«Ամուսնությունների միջին տարիքը 2013 թվականին տղամարդկանց համար 30-30.2 տարեկան, իսկ կանանց համար 26.5 տարեկանը: Առաջին անգամ ամուսնացողների տարիքը տղամարդու համար 29.1 տարին է, իսկ կնոջ համար 25.8 տարին: Ամուսնալուծությունները ըստ ամուսնության տևողության հետևյալն են՝ 2013 թվականի ցուցանիշներով 1-4 տարվա ամուսնական կյանքից հետո ամուսնալուծվածները կազմել են ամուսնալուծույթունների 22.5 տոկոս են կազմում, իսկ ամենաբարձր ցուցանիշը 20 տարի և ավելի համատեղ կայնքից հետո ամուսնալուծվածներն են՝ 31.3 տոկոս»:
Ազգային վիճակագրական ծառայության պետի խոսքով, ամուսնալուծությոնների բարձր ցուցանիշ է արձանագրվել Լոռու մարզում: