Շարմազանով.«Խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ է քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ ստեղծված իրավիճակը»

0
152

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեք քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության » անունից ԱԺ նախագահին առաջարկել է այսօր ՝ 13.30-ին կառավարության ներկայացուցիչներին խորհրդարան հրավիրել և քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ ստեղծված իրավիճակը: Նման հարցերը ոտքի վրա չեն լուծվում ՝ ասել է ԱԺ նախագահը, հիշեցնելով , որ կառավարությունը որոշել է փոփոխություն կատարել օրենքում և փաստաթղթավորման պահանջի գործողությունը հետաձգել մինչև հուլիսի 1-ը: Ի դեպ, կառավարության հեղինակած այդ օրինագիծը՝ որպես անհետաձգելի հարց, ներառվել է այս քառօրյայի օրակարգում:

Ոչ իշխանական ուժերը, սակայն, կարծում են, որ ժամկետի հետաձգումը խնդրի լուծում չէ: Նրանք փոփոխությունների սեփական նախագիծն են առաջարկում և մտադիր են այսօր 18.30-ին արտահերթ նիստ հրավիրել: Մեր առաջարկները պատրաստ են ՝ասել է Նաիրա Զոհրաբյանը, այլ բան հարց է, եթե խորհրդարանական մեծամասնությունը դրանք քննարկել չի ցանկանում:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պարզաբանել է. ոչ իշխանական ուժերը թյուրիմացության մեջ են գցում հանրությունը, ասելով, թե խորհրդարանական մեծամասնությունը դեմ է հարցի քննարկմանը:

«Որևէ մեկն այստեղ չի ասել, թե քաղաքական մեծամասնությունը դեմ է հարցի քննարկմանը: Մենք պատրաստ ենք քննարկման, բայց՝ ավելի ամբողջական քննարկման, որպեսզի լուծենք պրոբլեմը, և ոչ թե «պտիչկա» դնենք»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here