Մոսկվայում կայացել է Ֆաթիհ Աքընի՝ Ցեղասպանության մասին ֆիլմի փակ ցուցադրությունը

0
140

«Սպի» ֆիլմի՝ Երեւանում կայացած փակ ցուցադրությունից հետո, ռեժիսոր Ֆաթիհ Աքընը մեկնել է Մոսկվա, որտեղ երեկ կայացել է ֆիլմի պրեմիերան։

Թուրքական ծագմամբ գերմանացի հայտնի կինոռեժիսորի ֆիլմի փակ ցուցադրությանը ներկա են եղել Յուլիա Սնիգիրը, Աննա Մելիքյանը, Արթուր Ջանիբեկյանը, Ռեզո Գիգինեիշվիլին, Վիկտորիա Լոպիրեւան, Իրինա Խակամադան ու շատ այլ հայտնիներ։

Ֆիլմի դեպքերը ծավալվում են 1915թ-ին։ Ֆիլմի գլխավոր հերոսը մի դարբին է, ով Ցեղասպանության ժամանակ կորցնում է իր ընտանիքին։ Երկու տարի անց նա հանկարծ իմանում է, որ նրա երկու դուստրերը ողջ են եւ սկսում է փնտրել իր երեխաներին՝ հասնելով մինչեւ Հավանա եւ Հյուսիսային Դակոտա։

«Սպի» ֆիլմի ռուսական պրեմիերան նախատեսված է փետրվարի 19-ին։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here