Արցախի Պաշտպանութեան Նախարար Զօրավար Լյովա Հենրիխի Մնացականեանի Կենսագրական Գիծերը

0
130

Լյովա Հենրիխի Մնացականեանը ծնուել է 1965թ. Սեպտեմբերի 14ին:
1989թ. աւարտել է Երեւանի Կ. Մարքսի անուան պոլիտեխնիկական ինստիտուտը:
1992թ. Հոկտեմբերի 10ին նշանակուել է Կենտրոնական պաշտպանական շրջանի 1ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ:
1993թ. Յունիսին նոյն զօրամասի հրետանային զօրաբաժնի հրամանատար, Նոյեմբերին՝ ՊՇ-ի հրետանու պետ:
1994թ. Ապրիլին՝ 62րդ հրետանային զօրագնդի հրամանատար:
1998թ. Յունուարին՝ 10րդ ԼՀԴ հրամանատար:
2000թ. Սեպտեմբերից ղեկավարել է 8րդ առանձին ռէակտիւ հրետանային գունդը, իսկ 2001թ. Հոկտեմբերից՝ 18րդ հրաձգային զօրաբաժինը:
2004-2005թ. սովորել է ՌԴ Զու ԳՇ ռազմական ակադեմիայում:
2005թ. Հոկտեմբերին նշանակուել է ՊԲ հրամանատարի ՄՊ գծով տեղակալ:
2007թ. Մայիսին նշանակուել է ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ:
2012թ. Հոկտեմբերին ԼՂՀ նախագահի հրամանագրով ազատուել է ՊԲ շտաբի պետ-հրամանատարի 1ին տեղակալի պաշտօնից:
ՀՀ նախագահի 2012թ. Հոկտեմբերի 11ի հրամանագրով նշանակուել է ՀՀ զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետի տեղակալ:
2003թ. շնորհուել է գեներալ-մայորի զինուորական կոչում:
2014թ. Սեպտեմբերի 3ին շնորհուել է գեներալ-լէյտենանտի զինուորական կոչում:
Պարգեւատրուել է ԼՂՀ «Մարտական խա»չ 1ին եւ ՀՀ «Մարտական խա»չ 2րդ աստիճանի շքանշաններով, «Վարդան Մամիկոնեան» շքանշանով, պետական ու գերատեսչական շքանշաններով եւ մեդալներով:
Ամուսնացած է, ունի 3 որդի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here