ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

0
118

2015 թվականին Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միությունը (ՀԱՄ) նշում է իր հիմնադրման 155-ամյակը: Այն հիմնադրվել է 1860 թվաանին Լայպցիգ քաղաքում, այնուհետև իր նստավայրը տեղափոխել է Բեռլին, Երկրորդ համաշխարհայինի տարիներին մասնաճյուղ բացել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Հետպատերազմյան տարիների որոշակի դադարից հետո, 2001 թվականին, կազմակերպությունը Բոխում համալսարանական քաղաքում ստանում է նոր գրանցում և այն դարձնում իր վարչական նստավայրը:

Կազմակերպության հոբելյանական տարում որոշում կայացվեց հիմնել հայ-գերմանական նորովի բարեկամության մի քանի այգիներ: Այգիները երկու ժողովուրդների համագործակցության համար կծառայեն որպես կանաչ հիմնաքարեր, որոնց վրա կկառուցվեն մեր բարեկամության բարձրահարկ շենքերը: Դրանք կնպաստեն երկկողմանի համակարգային նոր համագործակցության գործին:

2015 թվականի ապրիլի 11-ին Երևանում և ապրիլի 18-ին Գերմանիայի Բոխում քաղաքում երկու այգիների հիմնումից հետո, այս տարվա երրորդ այգին կհիմնվի հոկտեմբերի 17-ին ժամը 12-ին և հոկտեմբերի 18-ին, ժամը 12․30-ին, Եղեգնաձոր քաղաքում (Միկոյան փողոց):

Ծառերի և ծաղիկների որոշակի քանակ միությունը բերել է Գերմանիայից:

Հոկտեմբերի 17-ին, ծառատունկին կհաջորդի քաղաքի թիվ 1 դպրոցում, Վայքի փողոց 4, կազմակերպված գրքի շնորհանդեսը, որտեղ առաջին անգամ կներկայացվի այս տարի Բեռլինի Հանս Շիլեր հրատարակչությունում լույս տեսած Պարույր Սևակի <<Ու ծակում հոգիս․ 24 և 4>> բանաստեղծությունների գերմաներեն թարգմանության գիրքը:

Ծառատունկին և գրքի շնորհանդեսին հրավիրված են բոլորը

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել`

Արուսիկ Գալստյան 093-537507 Մարգարիտա Թադևոսյան 043-203519 Ազատ Օրդուխանյան 094-574326

Հարգանքներով`

Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միության վարչություն

Armenisch-Akademischer Verein 1860 e.V. Postfach 250 110 44739 Bochum Germany

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here