Հայաստանի Մէջ Անցնող Դեկտեմբերին, Նոյեմբերի Համեմատ, 1,7 Տոկոս Գնաճ Արձանագրուած է

0
122

Հայաստանի Հանրապետութեան սպառողական շուկային մէջ 2015-­ի Դեկտմեբերին, Նոյեմբերի համեմատ, արձանագրուած է 1,7 տոկոս գնաճ: Այս մասին, ըստ Armenpress.am-ի, լրագրողներու հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ըսած է  Ազգային վիճակագրական ծառայութեան նախագահի խորհրդական Գուրգէն Մարտիրոսեանը:

«1,7 տոկոս գնաճի պարագայում պարէնամթերքի գներն աճել են 3 տոկոսով , ոչ պարէնային ապրանքների գծով արձանագրուել է գնանկում` 0,9 տոկոս, իսկ ծառայութիւնների սակագներն աճել են 2 տոկոսով»,-­ ըսած է ան:

Մարտիրոսեանը նշած է, որ Դեկտեմբերին, Նոյեմբերի համեմատ, 13 ապրանքախումբերէն 8-ի պարագային արձանագրուած է գնաճ` 0.1­25.2 տոկոս: Առաւել բարձր գնաճ արձանագրուած է 1 ապրանքային խումբի մէջ` բանջարեղէնի գծով գնաճը կազմած է 25.2 տոկոս: 3 ապրանքային խումբի մէջ արձանագրուած է գնանկում 0.2­ 0.7 տոկոս: 3 ապրանքային խումբերու պարագային արձանագրուած է գնանկում: Մասնաւորապէս, արձանագրուած է ձկնամթերքի 0.2, հրուշակեղէնի` 0.3 եւ ոչ ոգելից խմիչքի 0.7 տոկոս գնանկում:

«Միրգ ապրանքային խմբում արձանագրուել է 3.4 տոկոս գնաճ, հաւկիթի գներն աճել են 2.7տոկոսով, կաթնամթերքի եւ հացամթերքի գները` 0.1 տոկոսով, շաքարաւազինը` 0.3 տոկոսով, այլ մթերքներինը` 0.2 տոկոսով»,-­ ընդգծած է ան:

Անդրադառնալով հանրապետութեան բնակավայրերու մէջ իրականացուած ուսումնասիրութիւններուն` խորհրդականը նշած է, որ 2015-ի Դեկտեմբերին, Նոյեմբերի համեմատ, հանրապետութեան բոլոր բնակավայրերուն մէջ արձանագրուած է գնաճ: Առաւել բարձր գնաճ արձանագրուած է Վաղարշապատ քաղաքի մէջ` 2.7 տոկոս, ամենացածը` Գաւառի մէջ 1.3 տոկոս: Երեւանի մէջ գնաճը կազմած է 1.4 տոկոս:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here