Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը քննադատել է Էրդողանին

0
183

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) ծագումով հայ պատգամավոր տկն Սելինա Դողանը քննադատություններ է հնչեցրել նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին: 

Թուրքական «Habervaktim.com» լրատվական կայքի համաձայն՝ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավորը խորհրդարանի ամբիոնից մասնավորապես ասել է.

«Թեև պարոն նախագահը բարեհաճում է անտեսել օրենքը, բայց պետք է ասեմ, որ մենք ալլահից չենք վախենում: Մենք վախենում ենք օրենքից ու այն բանից, որ այս երկիրը կարող է ձեռքից գնալ»:

Թուրքական լրատվակայքը Դողանի այս հայտարարությունը սկանդալային է համարել:

Նշենք, որ օրեր առաջ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, թե որևէ մեկը չի համարձակվում քննադատել Էրդողանին և հավելել. «Բայց մենք, որ չենք վախենում ալլահից, կհամարձակվենք»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here