Պոլսահայ լրագրողի կարծիքով ԵԽԽՎ-ում ընդունված հակահայ բանաձևը մերժված բանաձևից վտանգավոր է

0
165

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հունվարի 26-ին կայացավ Հայաստանին և Արցախին առնչվող 2 զեկույցների քվեարկությունը: Դրանք են՝ բրիտանացի պատգամավոր  Ռոբերտ  Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերը կրող զեկույցները: Քվեարկության արդյունքում առաջին բանաձևը մերժվեց, երկրորդը՝ հաստատվեց:

Պոլսահայ լրագրող ՐաֆՖի Հերմոն Արաքսը թուրքական ընդդիմադիր «T24.com.tr» լրատվակայքում տեղ գտած ծավալուն հոդվածով անդրադարձել է այդ բանաձևերի նշանակությանն ու որոշ մանրամասների:

Հոդվածն սկսվում է այն փաստի հիշեցմամբ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման համար 1992թ. ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, հետևաբար ջրային ռեսուրսների բաշխման հետ կապված խնդիրները ԵԽԽՎ-ի օրակարգ տեղափոխելու անհրաժեշտությունն ուղղակի չկար:

Հերմոն Արաքսը նկատում է, որ երկու բանաձևերից մեկի ընդունում, իսկ մյուսի մերժումը թե միջազգային մամուլում, թե հակամարտող կողմերի լրատվամիջոցներում միանշանակ չի ընդունվել. կամ միայն դրական, կամ միայն բացասական մեկնաբանությունների առիթ է դարձել: Մինչդեռ սա և դրական, և բացասական կողմեր ունեցող մեկ երևույթ է և պետք է դա դիտարկել իր ամբողջության մեջ:

«Ոմանք ասում են՝ հուռռա, բաժակը կիսով չափ լիքն է, ոմանք էլ թե՝ կեցցենք, կարողացանք բաժակը կիսով չափ դատարկ թողնել»:

Ինչպես նկատել է տալիս հեղինակը՝ այս միակողմանի մեկնաբանություններն իրականում մակերեսային և խաբուսիկ են: Ռոբերտ  Ուոլթերի՝ արտաքուստ առավել քաղաքականացված և, ենթադրաբար, ընդունվելու դեպքում Հայաստանի համար առավել վտանգավոր հետևանքներով հարուստ բանաձևի մերժումը, թվում է, հայկական կողմի համար բավական շահավետ էր: Հետևաբար, կարելի է նույնիսկ աչք փակել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը նկատողություն ստացավ կապված ջրաբաշխման խնդրի հետ, ինչն ավելի շատ սոցիալական բնույթ կրող խնդիր է:

Մինչդեռ, ըստ հեղինակի դիտարկման, բանաձևերի վերնագրերը խաբուսիկ են և լիովին չեն արտացոլում դրանց տակ ներկայացվող տեքստերի բովանդակությունը:

«Առաջին բանաձևի ենթատեքստերում, որին, ի դեպ, Հայաստանը վերաբերվում է սոսկ որպես «ջրի խնդիր», իրականում կանմերժված բանաձևի բոլոր անցանկալի ձևակերպումները և նույնիսկ՝ շատ ավելի խիստ արտահայտված»,- ամփոփում է հոդվածի հեղինակը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here