33 տարի առաջ այս օրը Թուրքիայում մահապատժի ենթարկվեց ASALA-ի մարտիկ Լևոն Էքմեքչյանը

0
196

Այսօր «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA)» մարտիկ, վրիժառու Լևոն Էքմեքչյանի մահվան օրն է: Թուրքական «Dünyabülteni» լարտվակայքում տեղ գտած «Պատմության մեջ այս օրը» վերնագրով հոդվածում տարբեր տարիներին հունվար 28-ին տեղի ունեցած նշանակալից իրադարձությունների թվում անդրադարձ է կատարվել  նաև Լևոնի թեմային:
ASALA-ի «Խրիմյան Հայրիկ» ջոկատի անդամ Լևոն Էքմեքչյանը մահվան է դատապարտվել 1982թ սեպտեմբերի 7-ին՝ թուրքական ռազմական դատարանի որոշմամբ: Մահապատիժն իրագործվել է 1983 թվականի հունվարի 28-ին: Նրա աճյունն ամփոփվել էր Անկարայի Ջեբեջի Ասրի գերեզմանատանը:

Լևոն Էքմեքչյանը 1982 թվականի օգոստոսի 7-ին մասնակցել էր Անկարայի Էսենբողայի օդանավակայանում իրականացված «Կարին» գործողությանը: Գործողության ընթացքում վիրավորվելով՝ գերեվարվել էր ուշագնաց վիճակում:

Երեք տարի առաջ Էքմեքչյանների ընտանիքը Լևոնի աճյունը Փարիզ տեղափոխելու խնդրանքով դիմել էր Թուրքիայի պատկան մարմիններին: Բոլորովին վերջրերս Էքմեքչյանների դիմումը բավարարեց, և Լևոնի աճյունը տեղափոխվեց Փարիզ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here