Հայաստանի Հանրապետու­թեան Մէջ Մեր Պետական Լեզուին Որեւէ Վտանգ Չսպառնար. ՀՀ Նախագահ

0
137

Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեանի Ուղերձը Մայրենիի օրուան առիթով.

«Ողջունում եմ Մայրենի լեզուի օրուայ առթիւ կազմակերպուած միջոցա­ռում­ների բոլոր մասնակիցներին: Իմ խորին համոզմամբ` իւրաքանչիւր ժողովրդի ինքնու­թեան առաջին գրաւականը հէնց լեզուն է: Այս ճշմարտութիւնը մեզ` հայերիս համար ունի բա­ցարձակ արժէք: Նոյնիսկ մեր այն հայրենակիցները, ովքեր ապրում են արտ­երկրում եւ չեն տիրապետում հայերէնին, իրենց հայ են գիտակցում եւ հայ են գիտակ­ցե­լու այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում կայ հայախօս հանրութիւն, մեր մայ­րենիով խօսող ժողովուրդ:

Հայաստանի անկախացմամբ մեր ժողովուրդը եւ նրա հետ միասին հայոց լեզուն թեւակոխել են պատմական զարգացման նոր փուլ: Հայաստանի Հանրապետու­թիւ­նում մեր պետական լեզուին որեւէ վտանգ չի սպառնում: Ցաւօք, նոյնը չենք կարող ասել արտերկրի մասին, որտեղ մայրենիի պահպանումը լրջագոյն մարտա­հրա­ուէր է մեր հայրենակիցների համար:

Պատմութեան քառուղիներում մենք շատ բան ենք կորց­րել: Կորցրել ենք ժո­ղովրդի հսկայական հատուածներ, տասնեակ բարբառ­ներ, պատմական հայրե­նիքի տարածքներ, հազարաւոր մշակութային արժէքներ, բայց ոչ միայն չենք կորցրել, այլեւ պահպանել ու հարստացրել ենք մեր լեզուն: Մայրենին մեր նկարագրի այն առանցքն է, որը չի կարող խլել եւ իւրացնել ոչ ոք: Մայրենիի պահպանմամբ մենք հա­վա­տարիմ ենք մնում ինքներս մեզ: Այս աներեր հաւատարմութեամբ մեր ժողո­վուրդը մտել է 21-րդ դար եւ շարունակում է իր յաւէրժական ուղին:

Շնորհաւորում եմ բոլորիս այս գեղեցիկ տօնի առթիւ եւ բարձր տրամադրութիւն մաղթում տօնական բոլոր միջոցառումների մասնակիցներին»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here