Լեւոն Արոնեանը չպաշտպանեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքին մէջ իրականացուած Sinquefield Cup շախմատային մրցաշարի յաղթողի տիտղոսը եւ գրաւեց երրորդ տեղը: Այս մասին կը հաղորդէ Artsakhpress.am-ը։
Վերջին` 9-րդ խաղին, հայկական ճատրակի առաջատարը սեւերով ոչ ոքի խաղաց պուլկարացի Վէսելին Դոբալովի հետ եւ մրցաշարը աւարտեց 5 միաւորով: Նոյնքան միաւոր վաստակեցին նաեւ Դոբալովը, աշխարհի նախկին ախոյեան Վիշուանաթան Անանտը եւ Ֆապիանօ Գարուանան, որուն բաժին հասաւ երկրորդ մրցանակը:
5.5 միաւորով մրցաշարի յաղթող դարձաւ ԱՄՆ ներկայացնող Ուեսլի Սոն, որ վերջին խաղին ոչ ոքի խաղաց ֆրանսացի Մաքսիմ Վաշյէ-Լակրաւի հետ:
Sinquefield Cup-2016, 9-րդ տուր
Վէսելին Դոբալով (Պուլկարիա) – Լեւոն Արոնեան (Հայաստան)` 0.5:0.5
Մաքսիմ Վաշյէ-Լակրաւ (Ֆրանսա) – Ուեսլի Սօ (ԱՄՆ)` 0.5:0.5
Պէոտր Սուիտլըր (Ռուսաստան) – Վիշուանաթան Անանտ (Հնդկաստան)` 0.5:0.5
Հիգարու Նագամուրա (ԱՄՆ) – Լին Տիրեն (Չինաստան)` 1:0
Ֆապիանօ Գարուանա (ԱՄՆ) – Անիշ Կիրի (Հոլանտա)` 1:0
Մրցաշարային աղիւսակ
- Ուեսլի Սօ – 5.5 միաւոր
- Ֆապիանօ Գարուանա – 5
- Լեւոն Արոնեան – 5
- Վիշուանաթան Անանտ – 5
- Վէսելին Դոբալով – 5
- Մաքսիմ Վաշյէ-Լակրաւ – 4.5
- Հիգարու Նագամուրա – 4.5
- Լին Տիրեն – 4
- Պեոտր Սուիտլըր – 3.5
- Անիշ Կիրի – 3