Ստեփանակերտում լրագրողների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց

0
133

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մտահղացմամբ Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում Արցախի լրագրողների համար կայացել է փորձի փոխանակման և վերապատրաստման մասնագիտական դասընթաց:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Դասընթացը       վարում  էր   «Hareyan Publishing Corporation»-ի հիմնադիր (որն իր գործունեությունն սկսել էր 2004 թվականից), տնօրեն, լրագրող,  հրապարակախոս    Արմեն Հարեյանը, ով ապրում  և աշխատում է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում:

 

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Արմեն Հարեյանը  նշել  է, որ  ինքն  Արցախում  է  արդեն  5-րդ  անգամ.  ինքը  հայրենիք   է      եկել   այս  անգամ`   լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին  մասնակցելու  համար:

«Պետք է աշխատենք, որ Արցախում արտադրված «ապրանքը» հնարավոր լինի ձեռք բերել համաշխարհային հզոր ցանցերում,- այս մասին ասել է Ա. Հարեյանը և շարունակել,-եթե այսօր չօգտագործենք համացանցում «առևտրի» հնարավորությունները, մենք չենք կարողանա դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին: Մեր հիմնական շեշտադրությունն այն է, թե ինչպես մեր տեղական լուրը արագ հասցնենք ընթերցողների լայն շրջանակներին»:

Ա.  Հարեյանն   իր   խոսքում   նաև  նշել  է, որ   արագ   զարգացող   մրցակցության   դաշտում     Արցախի   լրատվամիջոցները    ևս   պետք  է   լինեն  հասանլի  և մրցունակ:

«Արցախի    լրատվամիջոցներն  դեռևս  անելիքներ     շատ  ունեն.       Արցախի  մամուլի   ձայնը  հասանելի  դարձնենք  պիտի   ոչ  միայն  սփյուռքահայ       այլև  արտասահմանյան  ընթերցողներին ևս:  Մենք  պետք  է  կարողանանք   տեղեկատվական   դաշտում  հաղթող  դուրս  գալ`  առաջադրելով  մեր   տեսակետներն  ու   վերլուծությունները,  որոնք  շատ   արագ   պետք  է  հասցվի    համաշխարհային հզոր ցանցեր.   այդպիսով  մեր   ձայնն  ավելի   հասանելի   կլինի   միջազգային  հանրությանը:   Դրա  համար      պետք  է  անընդհատ  հետևենք   նոր  տեխնոլոգիաների   զարգացման   ընթացքին  և   իմանանք,   թե  ինչպիսի   խողովակներով   պիտի  աշխատենք, որ  լուրը  հնարավորինս   արագ    հասցնենք  ընթերցողին»,- դասընթացի  ժամանակ  մասնավորապես  ասել  է    Ա.  Հարեյանը`  համակարգչի    միջոցով   ցույց  տալով   այն  քայլերը, որոնք   կօգնեն   իրականացնել   նպատակը:

Դասընթացի  վերջում     ներկանները  բարձրացրել  են   իրենց  հուզող  հարցերը   և  ստացել  սպառիչ   պատասխաններ:

Միջոցառմանը  ներկա   էին  ԼՂՀ  մշակույթի   և   երիտասարդության  հարցերի  նախարար  Նարինե  Աղաբալյանը, լրագրողներ    և   տեղեկատվական   տեխնոլոգիաների  զարգացմանը    հետևողներ  և  այլք:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here