Դոլարը, եվրոն ու ռուբլին արժևորվել են, ֆունտը ՝ արժեզրկվել

0
158

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 28-ին կազմել է 475,34 դրամ: Այն հոկտեմբերի 27-ի համեմատ արժևորվել է 0,11 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 518,50 դրամ՝ արժևորվելով 0,02 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 577.02 դրամ է, հոկտեմբերի 27-ի համեմատ այն արժեզրկվել է 4.14 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 28-ին կազմել է 7,55 դրամ` հոկտեմբերի 27-ի համեմատ արժևորվելով 0,01 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 269,89 դրամ, ոսկի՝ 19,351.51 դրամ, պլատին` 14.824.06 դրամ:
http://armenpress.am/arm/news/865731/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here