Էրդողանը հրաժարվել է քեմալական կուսակցության առաջնորդի դեմ դատարան ներկայացրած բողոքից

0
152

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ է վերցրել ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ դատարան ներկայացված բողոքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk-ը:

Էրդողանի փաստաբանի կողմից դատարան ուղարկված գրության մեջ նշվել է, որ նախագահը հրաժարվում է բողոքից «երկրի միությունն ու միասնությունը պահպանելու, քաղաքական կյանքում նվազագույն քաղաքավարությունը որպես մնայուն արժեք հաստատելու հույսով»:

Ավելի վաղ Էրդողանը բողոքել է Քըլըչդարօղլուի դեմ այն բանի համար, որ վերջինս 2014 թվականի մարտին իր ելույթներից մեկում վիրավորել էր իրեն: Այն ժամանակվա վարչապետ Էրդողանի դեմ հնչեցված հայտարարությունների համար հարուցվել էր քրեական գործ «հանրային անձին իր պաշտոնի պատճառով հրապարակայնորեն վիրավորելու» մեղադրանքով:
http://armenpress.am/arm/news/865711/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here