Իրանից այցելուների աննախադեպ աճ Է գրանցվել Վրաստանում

0
140

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Իրանից Վրաստան են ժամանել 120,8 հազար այցելուներ, ինչը 513 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Զբոսաշրջության ազգային վարչակազմում:

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Իրանից միջազգային այցելուների ցուցանիշը կազմել Է 28,9 հազար, ինչը 571 տոկոսով գերազանցում Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի տվյալները:

Զբոսաշրջության վարչակազմի ղեկավար Գեորգի Չոգովաձեի խոսքով՝ Իրանից այցելուների թվաքանակի աճը պայմանավորված Է անայցագիր ռեժիմով, որը սահանվել Է երկու երկրների միջեւ:

Իրանի հետ անայցագիր ռեժիմն ուժի մեջ Է մտել 2016 թվականի փետրվարից: Իրանը Վրաստան այցելող միջազգային այցելուների թվաքանակով զբաղեցնում Է վեցերորդ տեղը: Այցելուների քանակով առաջատարների եռյակում են Ադրբեջանը, Հայաստանը եւ Ռուսաստանը:

Լուսանկարը` Sputnik
http://armenpress.am/arm/news/865743/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here