Կայացել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 8-րդ տուրը

0
131

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումում շարունակվում է աշխարհի պատանեկան առաջնությունը: Երեկ մրցաշարում տեղի ունեցան 8-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը գլխավորում են  Հնդկաստանի ներկայացուցիչ Պրագնանանդհան և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կումար Նիկիլը, ովքեր 8 հնարավորից վաստակել են 7-ական միավոր: Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 5.5 միավոր:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյա Մակովեևը: Մեր շախմատիստներից Արսեն Դավթյանն իր ակտիվում գրանցել է 5.5 միավոր:

Մինչև 8 տարեկանների պայքարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Թուրքմենստանը ներկայացնող Կուրբանդուդիև Շագելդին, ով 8 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Նիկոլայ Հովյանը վաստակել է 5.5 միավոր:

Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանը ներկայացնող Բիբիսարա Ասաուբաևան, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր: Մեր մասնակիցներից Մարիամ Մկրտչյանը իր ակտիվում գրանցել է 5.5 միավոր:

Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Իրանը ներկայացնող Ֆաթիմա Խոդադադին, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր: Սեդա Բադալյանն իր ակտիվում ունի 4.5 միավոր:

Մինչև 8 տարեկան աղջիկների աղյուսակը միանձնյա գլխավորում է Աիշա Զակիրովան, ով 8 հնարավորից վաստակել է 8 միավոր: Սյուզաննա Առաքելյանն ու Էմմա Մխիթարյանը վաստակել են  3.5-ական միավոր:
http://armenpress.am/arm/news/865717/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here