Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել է ամփոփիչ ստուգումը

0
145

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել Է ամփոփիչ ստուգումը, որը մեկ շաբաթվա ընթացքում անցկացվում Էր ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկի ղեկավարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են օկրուգի մամուլի ծառայութունից, ստուգման ընթացքում ռազմակայանի բոլոր ստորաբաժանումները տագնապով ոտքի են հանվել եւ կատարել մարտական պատրաստության գծով բոլոր համալիր միջոցառումները, մշակվել են մարտական մեքենաների հավաքակայաններից ռազմական ամբողջ տեխնիկայի դուրսբերման եւ 30-կիլոմետրանոց երթի նորմատիվները:

«Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում մոտոհրաձգային, տանկային ու հրետանային ստորաբաժանումներով երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքներ են անցկացվել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների, «Էրեբունի» ավիաբազայի ՄիԳ-29 ժամանակակից կործանիչների, Մի-24 եւ Մի-8 ուղղաթիռների ներգրավմամբ:

Վարժանքների ընթացքում հատուկ ուշադրություն Է դարձվել հրամանատարների աշխատանքին զորքերի գործողությունների ընթացքում որոշումներ ընդունելիս:

Նաեւ բոլոր կատեգորիաների զինծառայողները տեխնիկական, հատուկ, տակտիկական, կրակային, ինժեներային, շարային պատրաստության եւ մարտական մեքենաների վարման ստուգողական վարժություններ են կատարել:
http://armenpress.am/arm/news/865716/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here