Մեկնարկեց հրաձգության «Պատանի Հրաձիգ» մրցաշարը

0
100

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց հրաձգության «Պատանի Հրաձիգ» մրցաշարը:

«Մրցաշարն անց է կացվում արդեն իսկ 10-րդ տարին անընդմեջ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջնորդությամբ: Մրցմանը մասնակցում է գրեթե 60 մարզիկ, որոնց թիվը տարեց տարի գնալով ավելանում է: Նպատակն է զարգացնել այս մարզաձևն արդեն իսկ պատանի տարիքի երեխաների շրջանակներում»-, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հրաձգության Հանրապետական մարզադպրոցի տնօրեն Արմեն Հայրապետյանը:

Մրցաշարն անց է կացվելու Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում Հոկտեմբերի 28-30-ը: Մասնակցում են մոտ 70 մարզիկներ:
http://armenpress.am/arm/news/865760/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here