Միջազգային ցուցահանդեսը կնպաստի տնտեսական հարաբերությունների զարգացմանը. Ղազախստանի ոսկերիչների միության նախագահ

0
157

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում հոկտեմբերի 27-30-ն անցկացվող «JUNWEX Yerevan show» ոսկերչական իրերի եւ ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Ղազախստանի ոսկերիչների միությունը: Ղազախստանը ներկայացնում է ազգային ոճով պատրաստված զարդերի մեծ հավաքածու:

Միության նախագահ Կայսար Ժումագալիեւի խոսքով՝  մասնակցությունը ցուցահանդեսին կարեւոր նշանակություն ունի Ղազախստանի արտադրողների համար ղազախական արտադրության առաջխաղացման եւ տարածման համատեքստում:

 «Այս ցուցահանդեսը խթան կհանդիսանա Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Կայսար Ժումագալիեւը՝ կարեւորելով նաեւ այն փաստը, որ տնտեսության եւ ոսկերչության ոլորտում հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հարցն ընդգրկված է եղել առետրատնտեսական գծով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի՝  հոկտեմբերի 6-ին Աստանայում կայացած նիստի օրակարգում:

Ցուցահանդեսի շրջանակում ստորագրվելու է հուշագիր ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ոսկերիչների ասոցիացիա ստեղծելու մասին:
http://armenpress.am/arm/news/865728/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here