Ստամբուլի հայկական «Ժամանակ»-ը 109 տարեկան է

0
132

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ժամանակ» հայալեզու պարբերականը հոկտեմբերի 28-ին բոլորում է 109-րդ տարեդարձը:

Օրաթերթը 1908 թվականին հիմնել են Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրները, ովքեր ժամանակի արևմտահայ մտավորականության կարևոր դեմքերից էին: Ներկայում պարբերականի գլխավոր խմբագիրը նրանց սերնդի շարունակողն է` Արա Գոչունյանը:

Պարբերականը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել ինչպես Թուրքիայի հայ համայնքի խնդիրները, այնպես էլ Հայաստանի ներսում և հայկական սփյուռքում կատարվող կարևոր ու նշանակալի իրադարձությունները:

«Արմենպրես»-ը շնորհավորում է «Ժամանակ» –ի իր գործընկերներին պարբերականի հիմնման տարեդարձի առթիվ` մաղթելով երկար տարիների բեղուն ու արդյունավետ աշխատանք:

Լուսանկարը` AFP
http://armenpress.am/arm/news/865720/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here