Փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման նոր փուլ է մեկնարկել

0
131

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի  երկրորդ զեկույցի պատրաստում» (ՄԱԶԾ-ԳԷՖ) ծրագրի մեկնարկային աշխատաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնությաÕ ¶ հետ կապերի բաժնից:

Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվող  20 միլիոն դոլար դրամաշնորհային ծրագրի հաստատումով  մեկնարկել է ներդրումային ուղղվածության նոր ծրագրերի իրականացման փուլը, որը  կնպաստի հանրապետությունում նոր տեխնոլոգիաների ներդրմանը և վտանգավոր արտանետումների կրճատմանը: Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի  երկրորդ զեկույցի պատրաստումն այս անգամ դիտարկվում է նաև այդ գործընթացների համատեքստում:

Հաղորդագրությունը և զեկույցը բխում է Փարիզյան համաձայնագրի ընդունումից, որով աշխարհի բոլոր երկրները համաձայնության են եկել` միատեղված ու փոխհամաձայնեցված ջանքերով զսպել մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի միջին ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճանից ցածր, միաժամանակ հնարավորինս ձգտելով մոտ 1.5 աստիճանի: Փարիզյան համաձայնագրով սահմանված  պարտավորությունների կատարումը զարգացող երկրների, այդ թվում Հայաստանի համար կմեկնարկի 2020թ.-ից, և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Գլոբալ էկոլոգիական ֆոնդի ֆինանսավորմամբ կլիմայի փոփոխության մասին մեր երկրի 4-րդ ազգային հաղորդագրության ու երկրորդ երկամյա զեկույցի պատրաստումը պետք է դիտարկվի որպես Փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած հանձնառությունների կատարման  ու հաշվետվայնության  նախապատրաստական գործընթաց, որի ընթացքում ի թիվս այլ միջոցառումների` պետք է ձևավորվեն այն բոլոր մեխանիզմները, որոնք թույլ կտան Հայաստանին պատշաճ կերպով իրականացնել իր հանձնառությունները:

Բացելով համաժողովը և ողջունելով հյուրերին` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը խոսքը փոխանցել է ՀՀ բնապահպանության նախարարին:

Նախարար Արծվիկ Մինասյանը  ողջունելով հանդիպմանը ներկա Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհրդի անդամներին և հյուրերին` շեշտել է, որ Հայաստանն իր հանձնառությունը քաջ գիտակցում է  Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում և  պատրաստ է իր ողջ կարողություններով ներգրավվել այն բոլոր հնարավոր գործողություններում, որոնք կբերեն թե միջազգային, թե տարածաշրջանային և թե ազգային մակարդակներում կլիմայի գլոբալ փոփոխություններով պայմանավորված հարմարվողականության գործողությունների ձեռնարկմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի բարելավմանը:

«Ես ուզում եմ ընդգծել, որ ջերմոցային գազերի արտանետման կրճատման կամ սահմանափակման պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնել է և որոնք մեզնից պահանջելու են էական ձեռնարկվելիք գործողություններ, ենթադրում է նաև միջազգային ակտիվ համագործակցություն և ֆինանսական աջակցություն: Առանց ֆինանսական աջակցության որևէ երկիր չի կարող այդ գործողությունները ձեռնարկել: Բայց նաև շատ կարևոր է, որ այդ ֆինանսական աջակցությունը լինի շատ նպատակային, երկարաժամկետ և ըստ էության նպատակաուղղվի ապահովելու կայուն զարգացում: Մենք հաճախ մեր պրակտիկայո ւմ հանդիպում ենք դեպքերի, և որպես կանոն այդ դեպքերը շատ են, երբ բնապահպանությունը և տնտեսությունը հակադրվում են իրար: Մինչդեռ մեր խնդիրն է, որ ոչ թե հակադրենք այս երկու կարևորագույն ոլորտները, այլ իրար լրացնելով առաջ գնանք: Իսկ դա նշանակում է, որ պետք է վերանայենք մեր մոտեցումները, վերանայենք մեր տնտեսական-սոցիալական քաղաքականությունները, որի հիմքում պետք է լինի շրջակա միջավայրը: Ցանկացած տնտեսական առաջընթաց ոչինչ է, եթե այն ապահովում է աղտոտված, մարդու կյանքին և առողջությանը վնասող շրջակա միջավայր»,- նշել է Արծվիկ Մինասյանը և հավելÕ �լ, որ այդ նպատակով պետք է մոտեցումները հիմնարար վերանայել, այդ թվում նաև կանաչ տնտեսության հայեցակարգը, որը դրվել է երկրների զարգացման հիմքում և պետք է միտված լինի  առողջ, վնասակար նյութերից զերծ շրջակա միջավայրում, կայուն տնտեսական համակարգի ձևավորմանը, ինչը կհամապատասխանի կայուն զարգացման հիմնարար նպատակներին:

Իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան կարևորելով  ծրագրի մեկնարկը` շեշտել է, որ կլիմայի փոփոխության  ազդեցությունը գյուղատնտեսության, էներգետիկայի, սոցիալական ոլորտների վրա համակողմանի գնահատման կարիք ունի:

ՄԱԿ ԿՓՇԿ ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի բանակցային գործընթացի վերջին զարգացումները և ազգային հաղորդագրությունների ու երկամյա առաջընթացի զեկույցների պատրաստման նոր պահանջները:

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող  Դիանա Հարությունյանն անդրադարձել է մեկնարկող ծրագրի  հիմնական բաղադրիչներին և աշխատանքային պլանին:

Ելույթներով հանդես են եկել Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհրդի անդամները:

Ելույթներում արձանագրվել է կլիմայի փոփոխության հիմնախնդրի բազմաճյուղային բնույթը և առնչությունը տնտեսության ու սոցիալական բոլոր ոլորտների հետ: Սրանով է պայմանավորված, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես Հայաստանում կոնվենցիայի իրականացման լիազոր մարմին, մեծ կարևորություն է տալիս միջգերատեսչական սերտ համագործակցությանն ու համակարգմանը, քաղաքացիական հասարակու­թյան մասնակցությանն ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը:
http://armenpress.am/arm/news/865733/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here