Փոփայ անունով անօթեւան շունը Համացանցի աստղ է դարձել

0
114

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոփայ անունով շունը, որին փողոցում փրկել են քաղցից սատկելուց, Համացանցի աստղ Է դարձել: Շան լուսանկարները հրապարակվել են Instagram-ի Popeyethefoodie հաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է BoredPanda-ն, Լոս Անջելեսի բնակչուհի Այվի Դիեփը անօթեւան քոթոթին գտել Է փողոցում. որոշել Է ապաստան տալ նրան եւ Փոփայ Է անվանել մուլտֆիլմի հայտնի հերոսի՝ նավաստու պատվին: «Իմ բարեկամներից մեկն ինձ առաջարկեց Instagram-հաշիվ ստեղծել Փոփայի համար: Մենք սիրում ենք միասին ռեստորան գնալ եւ լուսանկարել կերակուրը»,-հայտարարել Է Դիեփը:

Հաղորդագրությունը պատրաստելու պահին համադամասեր շան հաշվին բաժանորդագրված Էր ավելի քան 123 հազար մարդ:

http://armenpress.am/arm/news/865736/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here